«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա...
Երբ լավաշը բացելուց հետո ձգում են բարձի վրա ու դրանով խփում թոնրի պատին, լավաշը սովորական ուտելիքից վերածվում ա պաշտամունքի առարկայի։ Չէ՞ որ բարձի վրա գլուխ ենք գնում, բարձի վրա երազ ենք տեսնում, աչքերից քունը փախցնող մտքեր ենք մտածում...
Ես արհեստական բանականությանը երես չեմ տալիս։ Որ իրան շատ լքված չզգա, շաբաթը մեկ բացում, մի անկապ հարց եմ տալիս, ասենք՝ ինչո՞վ ա պոմիդորով ձվածեղը տարբերվում կլարնետից...
Դիոգենեսը պատրաստվում էր ճաշելու։ Նրա ճաշը բաղկացած էր հացից և ոսպից։
Նրան է մոտենում մեկ այլ փիլիսոփա՝ Արիստիպոսը, ով թագավորի սիրելին էր և ապրում էր բարեկեցիկ կյանքով...
Խոսքը խոսք է բերում: Բայց լռությունը լռություն չի բերում: Լռությունը բերում է մտատանջություն: Բերում է սպասում: Բերում է հարկադրանք: Որովհետև միայն լռությունն է, որ դեռ ծնրադիր է կողոպտված էության խորանում...
Շատ վաղուց էր, հեռու, օտար, անհարազատ մի քաղաքում: Կեսգիշերին ես վազում էի դատարկ փողոցներով և հստակ լսում էի այն գնացքի շչակի ձայնը, որի ուղևորը պիտի լինեի...
Հայերենում բութը երեք կիրառություն ունի՝ կետադրական, անատոմիական ու ճանաչողական։
Դրանք բոլորն էլ կարևոր են ու պետք ա համաչափ տեղաբաշխել։ Չի կարելի ամեն բառի վրա բութ դնել ու ամբող ազգային ռեսուրսը ծախսել տեքստերի վրա...
Տաքսիստը հաստատ ինձնից մի տաս տարով մեծ կլիներ, բայց առարկություն չընդունող նենց մի համոզվածությամբ ասեց՝ ու՞ր ենք գնում, հոպա՛ր, որ կարծես հորեղբայրության հաստատման գենետիկական թեստի արդյունքը գրպանը դրած էր...
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...